Հասարակություն 

Թրամփի … Դե Նիրոն ուղիղ եթերում հայհոյել է ԱՄՆ նախագահին և վայելել հանդիսատեսի ծափահարությունը

analitik.am

Ամերիկացի հայտնի դերասան Ռոբերտ Դե Նիրոն  «Թոնի» թատերական մրցանակաբաշխության ժամանակ հայհոյել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին, ինչից հետո դահլիճում ծափահարություններ են հնչել: Այս մասին հայտնում է The Telegraph–ը՝ հավելելով, որ մրցանակաբաշխությունը հեռարձակվել է ուղիղ եթերով:

«Ես միայն մի բան կասեմ՝ Թրամփի …»,-հայտարարել է դերասանը:

Թրամփին հիշելուց հետո Դե Նիրոն բեմ է հրավիրել Բրյուս Սփրինգսթինին, ում պարգևատրելու համար էլ հենց բարձրացել էր բեմ, և կոչ է արել վերջինիս պայքարել ճշմարտության համար:

Հավելենք, որ Թրամփի և Դե Նիրոյի «ջրերը մեկ առվով չեն գնում» դեռ այն ժամանակներից, երբ Թրամփը նախագահի թեկնածու էր:

 

Նույն շարքից