Հասարակություն Պատահարներ 

Ավտովթար Արգավանդ գյուղի ճանապարհին, վրաերթի է ենթարկվել 2 երեխա․ shamshyan.com

analitik.am

Այսօր՝ հունիսի 11-ին, ժամը 09:40-ի սահմաններում ավտովթար-վրաերթ է տեղի ունեցել Արմավիրի մարզի Արգավանդ գյուղի գլխավոր ճանապարհին, բախվել են Mercedes մակնիշի 85 AL 855 համարանիշի և բեռնատար Ford մակնիշի 10 SO 763 համարանիշի ավտոմեքենաները:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Ford-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել երկաթյա սյանը, իսկ Mercedes-ը առաջ ընթանալով վրաերթի է ենթարկել փողոցը թույլատրելի հատվածով անցնող 2 երեխայի:

Վրաերթի ենթարկված երեխաներին առաջինն օգնության են հասել քաղաքացիները, որոնցից մեկին քաղաքացիներն իրենց ավտոմեքենայով են տեղափոխել «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն, իսկ մյուսին էլ տեղափոխել է շտապօգնության ավտոմեքենան:

Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Տիգրան Գրիգորյանի և դասակի հրամանատար Սանասար Հարությունյանի գլխավորությամբ: Ժամանել է նաև Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի հրամանատարի տեղակալ Արսեն Մարդոյանը:

Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Յուրա Հովհաննիսյանը տեղեկությունը փոխանցել է Ոստիկանության Մասիսի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Ջանիկ Մարությանի գլխավորությամբ:

Տեղում աշխատում են Հայաստանի քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության քննիչները, որտեղ փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների և վիրավորների ինքնությունը: Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ բացի երեխաներից Mercedes-ի վարորդը, նրա կին ուղևորն ու 1 երեխա նույնպես տեղափոխվել են հիվանդանոց:

Նշված տեղեկությունը Ոստիկանությունը պարզում է: Վթար-վրաերթի վայրում հավաքվածները ասում էին, որ նշված հատվածում հաճախակի են լինում նմանատիպ դեպքեր ու դրա մեղավորը առաջին հերթին ոչ վայ վարորդներն են:

Մանրմասները՝ shamshyan.com

Նույն շարքից