Հայաստան Քաղաքական գլխավոր 

Մոսկվան շատ հարցեր կունենա, Փաշինյանի մոսկովյան այցը շատ կարևոր է Երևանի համար. Սուրեն Սարգսյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ հունիսի 14-ին Ռուսաստան կայանալիք այցը չափազանց կարևոր է Հայաստանի համար: Նման կարծիք այսօր՝ հունիսի 11-ին, հայտնել է քաղաքագետ Սուրեն Սարգսյանը:

«ՀՀ և ՌԴ արտգործնախարարների հաջող բանակցություններից հետո Փաշինյանի այցը չափազանց կարևոր է Երևանի համար: Անհրաժեշտ է ունենալ ուղիղ շփումներ ռուսաստանցի պաշտոնյաների հետ: Ես կարծում եմ, որ պաշտոնական Մոսկվան շատ հարցեր ունի, որոնց պետք է հստակ պատասխան տրվի»,-ասել է Սարգսյանը՝ հավելելով, որ միակ մարդը, ով կարող է հստակ պատասխան տալ այդ հարցերին և արդյունավետ շարունակել երկխոսությունը մեր ռազմավարական գործընկերոջ հետ, հենց Հայաստանի վարչպետն է:

Քաղաքագետը նաև վստահություն է հայտնել, որ կայանալիք հանդիպումը հաջող ընթացք կունենա, ինչպես և հարիր է ռազմավարական գործընկերներին:

 

Նույն շարքից