«Տարոն Մարգարյանն արդեն շատ իրավաչափ տվել է բացատրություն, որ Երևան քաղաքը տեղական ինքնակառավարման մարմին է, ընտրված է, կառավարվում և ղեկավարվում է Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին օրենքով, և բոլոր դրույքներն ամրագրված են սահմանադրորեն»,-Ազատության հետ զրույցում հայտարարել է Երևանի փոխքաղաքապետ Կամո Արեյանը՝ պատասխանելով հարցին, թե հնարավոր է արդյո՞ք, որ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, հետևի հանրապետական մյուս պաշտոնյաների օրինակին և հրաժարական տա:
Ճշտող հարցին, թե պե՞տք չէ սպասել հրաժարականին, Արեյանն ասել է՝ նա իր որոշումը շատ վճռական հայտարարել է արդեն: