Հասարակություն Պատահարներ 

Արգավանդում վրաերթի են ենթարկվել քույրեր /լուսանկարներ/

analitik.am

Հունիսի 11-ին, ժամը 9.35-ի սահմաններում, «Մերսեդես Բենց Վիանո» մակնիշի ավտոմեքենան Արգավանդ գյուղի Կենտրոնական փողոցի թիվ 41 հասցեի դիմաց վազանց կատարելիս բախվել է «Ֆորդ Տրանզիտ» մակնիշի ավտոմեքենայի, հետո դուրս է եկել երթևեկելի գոտուց դեպի ձախ և վրաերթի ենթարկել քույրեր` 2004 թ. ծնված Ա. Մ.-ին և 2002 թ. ծնված Թ. Մ.-ին, որոնք մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Վարորդն ինքնակամ ներկայացել է ոստիկանություն:
Կատարվում է քննություն:

Նույն շարքից