Արևելագիտության ինստիտուտի տնօրեն Ռուբեն Սաֆրաստյանը չի բացառում, որ հունիսի 14-ին կայանալիք այցի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կարող է բարձրացնել Նախիջևանի ճակատում ակտիվության հարցը:
Սաֆրաստյանի խոսքերով, Նախիջևանը մեր տարածաշրջանում հակասությունների նոր թեժ կետ է դառնում և դա տեղի է ունենում Թուրքիայի հրահրմամբ, քանի որ Անկարան մտադիր է փոխել տարածաշրջանում գոյություն ունեցող աշխարհաքաղաքական հավասարակշռություն:
Արևելագիտության ինստիտուտի տնօրենը կարծում է, որ դեպքերի նման զարգացումը պետք է թույլ չտա նաև Ռուսաստանը, քանի որ դա հակասում է Մոսկվայի շահերին: