Հասարակություն 

Որսացել է վարդագույն սարյակներ

analitik.am

Հունիսի 10-ին ոստիկանության մի ծառայողից ոստիկանության Աշտարակի բաժնում հաղորդում է ստացվել, որ նույն օրը, ժամը 16.15-ի սահմաններում, Անտառուտ գյուղի բնակիչ, 1958 թ. ծնված Նորիկ Մ.-ի տան բակից լսել է կրակոցի ձայն: Այցելելով նշված հասցե՝ նկատել է բակում էլեկտրական սղոցի վրա դրված որսորդական հրացան և 5 հատ վարդագույն սարյակ:
Նորիկ Մ.-ն հայտնել է, որ հրացանը պատկանել է հանգուցյալ հորը, իսկ այժմ փաստացի տնօրինում է ինքը, ինչի վերաբերյալ չունի համապատասխան փաստաթղթեր և այն կրելու թույլտվություն, իսկ թռչունները որսացել է նշված հրացանով:
Կատարվում է քննություն:

Նույն շարքից