Գլխավոր Հասարակություն 

Կառավարությունն ընդունեց կենսաթոշակային համակարգի պարտադիր կուտակային բաղադրիչը

analitik.am

ՀՀ կառավարության նիստի ժամանակ «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծի քննարկման ժամանակ տարաձայնություններ եղան՝ կառավարության որոշ անդամներ դեմ արտահայտվեցին պարտադիր բաղադրիչին՝ ասելով, որ ՀՀ Սահմանադրական դատարանը պարտադիր բաղադրիչը համարել է հակասահմանադրական: Սակայն, վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ կառավարության որևէ անդամ չի կարող դեմ քվեարկել կառավարության որոշմանը:

Ռոստոմյանն ասաց, որ պետք է թիմային աշխատանք լինի: Արծվիկ Մինասյանն ասաց, որ դեմ չի այն լուծմանը, որը տրվել է, որին Փաշինյանն ասաց, որ եթե դեմ չեք, ուրեմն պետք է արձանագրեք, որ դեմ չեք:

Կառավարության բոլոր անդամները կողմ քվեարկեցին «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծին, որի համաձայն  այս տարվա հուլիսի 1-ից շուրջ 80 000 քաղաքացի պետք է ներգրավվի  կուտակային կենսաթոշակային համակարգին:

 

Նույն շարքից