Analitik.am կայքի գլխավոր խմբագիր Անի Հովհաննիսյանն իր ՖԲ էջում գրում է.
«Վերջերս հրաժարական տվեց մի պաշտոնյա, ով անձամբ պատասխանատու է իմ մեկ ու կես տարի ապօրինի, շինծու և պատվիրված բանտարկության ամեն օրվա համար։ ՀՔԾ նախկին ղեկավար Վահրամ Շահինյանի հիմնարկի կողմից աղաղակող կեղծիքներով սարքված շինծու գործն արդեն ուղարկված է ՄԻԵԴ և որոշ ժամանակ անց կունենանք Հայաստանի դեմ հերթական վճիռը, որի մեղավորը կոնկրետ Վահրամ Շահինյանն է։ Ուզում եմ հասկանալ, թե ինչու՞ մեր պետությունը պետք է պատասխան տա այս մարդկանց ապօրինությունների և հրահանգով սանձազերծած հալածանքների համար։ Բնական է, ուրախ եմ, որ Շահինյանի նման անձն այլևս չի աշխատում պետական համակարգում, սակայն այդ մարդը պետք է ոչ միայն հրաժարական տա, այլ պատասխանատվության ենթարկվի օրենքի ողջ խստությամբ, քանզի իր հրաժարականը չի վերադարձնում իմ կյանքի՝ իր պատճառով կորցրած տարի ու կեսը։ Ի վերջո, գոնե նոր իշխանությունն օրինազանց պաշտոնյաներին պատասխանատվության ենթարկելու կամք ու կարողություն պետք է ունենա»։