Հայաստան Քաղաքական գլխավոր 

Գրիգորի Հայրապետովը փոխարինել է Հրաչյա Հարությունյանին (Կրակեմ Հրաչ)

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագիր է ստորագրել, որով Հրաչյա Հարությունյանին ազատել է Ազգային անվտանգության ծառայության պետական պահպանության ծառայության պետի պաշտոնից։ Հրամանագրում ասվում է.

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև «Հատուկ պետական պաշտպանության ենթակա անձանց անվտանգության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16.1-ին հոդվածի 1-ին մասի և «Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 47-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի.

Հրաչյա ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻՆ ազատել ազգային անվտանգության ծառայության պետական պահպանության ծառայության պետի պաշտոնից»։

Այս մասին տեղեկանում ենք ՀՀ նախագահի պաշտոնական կայքից։

Մեկ այլ հրամանագրով նախագահը Գրիգորի Հայրապետովին նշանակել է վերոնշյալ ծառայության պետ.

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև «Հատուկ պետական պաշտպանության ենթակա անձանց անվտանգության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16.1-ին հոդվածի 1-ին մասի.

Գրիգորի ՀԱՅՐԱՊԵՏՈՎԻՆ նշանակել Ազգային անվտանգության ծառայության պետական պահպանության ծառայության պետ»,- ասվում է հրամանագրում :

 

Նույն շարքից