Հայաստան Քաղաքական գլխավոր 

Վաղինակ Սարգսյանը նշանակվել է ԱԱԾ սահմանապահ զորքերի հրամանատար

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագիր է ստորագրել, որով Արմեն Աբրահամյանին ազատել է ԱԱԾ սահմանապահ զորքերի հրամանատարի պաշտոնից.

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև «Սահմանապահ զորքերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4.1-ին հոդվածի 1-ին մասի և «Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 47-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի.

Արմեն ԱԲՐԱՀԱՄՅԱՆԻՆ ազատել Ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերի հրամանատարի պաշտոնից»,- ասվում է հրամանագրում։

Այս մասին տեղեկանում ենք ՀՀ նախագահի պաշտոնական կայքից։

Մեկ այլ հրամանագրով էլ ՀՀ նախագահը Վաղինակ Սարգսյանին նշանակել է վերոնշյալ պաշտոնում.

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև «Սահմանապահ զորքերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4.1-ին հոդվածի 1-ին, 2-րդ, 3-րդ մասերի և «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 44-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի.

Վաղինակ ՍԱՐԳՍՅԱՆԻՆ նշանակել Ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերի հրամանատար»,- ասվում է հրամանագրում:

Նշենք, որ Վաղինակ Սարգսյանը ՀՀ ԶՈւ խաղաղապահ ուժերի  բրիգադի հրամանատարն էր։ Հիշեցնենք, որ խաղաղապահ բրիգադը միացավ ցույցերին։

Նույն շարքից