Լրատվամիջոցների հետ հարցազրույցի ժամանակ Արցախի նախագահ Բակո Սահակյանը հայտարարել է, որ չի մասնակցելու 2020 թվականին կայանալիք նախագահական ընտրություններին:
«2020թ-ին, գործող Սահմանադրության համաձայն, տեղի կունենան ԱՀ նախագահի համաժողովրդական ընտրություններ: Ոզում եմ պաշտոնապես հայտարարել, որ ես որպես հանարապետության նախագահի թեկնածու չեմ մասնակցելու այդ ընտրություններին»,- ասել է Բակո Սահակյանը:
Նախագահը պատասխանել է Արցախի ներքաղաքական կյանքի վերջին զարգացումներին վերաբերող մի շարք հարցերի: