գլխավոր 

Արցախի ԱԱԾ նախկին ղեկավարի տղան ազատ է արձակվել

Ի լրումն  <Մեղադրանք է առաջադրվել ևս երեք հոգու> վերտառությամբ հաղորդագրության.

2018 թվականի հունիսի 8-ին մեղադրյալների պաշտպանները միջնորդություն են ներկայացրել իրենց պաշտպանյալների նկատմամբ ընտրված խափանման միջոցը վերացնելու և փոփոխելու խնդրանքով: Այս մասին հայտնում են ԱՀ դատախազությունից:

Միջնորդությունների քննարկման արդյունքում, տվյալ քրեական գործով դատախազական հսկողություն և դատավարական ղեկավարում իրականացնող դատախազի 09.06.2018թ. որոշմամբ, մեղադրյալներ Մխիթար Մուսայելյանի, Սերգեյ Մուսայելյանի, Գուրգեն Հայրապետյանի, Վարդան Ղարամյանի և Դավիթ Հարությունյանի նկատմամբ ավելի վաղ կիրառված խափանման միջոցը` կալանավորումը, փոփոխվել է բնակության վայրից չհեռանալու մասին ստորագրությամբ:

Նախաքննությունը շարունակվում է:

Նույն շարքից