ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը և Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընն ավարտել են հանդիպումը, այս մասին հայտնում է Reuters-ը:
Ինչպես և նախատեսված էր, հանդիպումը տևել է մոտ 40 րոպե: Կարճ ընդմիջման ժամանակ երկու երկրների առաջնորդները նաև հասցրել են խոսել լրագրողների հետ: Թրամփը մասնավորապես նշել է շատ լավ զրույցի և դիլեմայի մասին, որը պետք է լուծում ստանա: Ինչ վերաբերում է Կիմ Չեն Ընին, նա հայտարարել է, որ ցանկություն ունի համագործակցել ամերիկացի գործընկերոջ հետ:
Առաջնորդների հանդիպումից հետո կողմերին միացել են նաև երկու երկրների ներկայացուցիչները՝ հանդիպումն ավելի լայն կազմով շարունակելու համար: