ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Հյուսիսային Կորեայի առաջնորդին ցույց է տվել իր զրահապատ ավտոմեքենան, որի պաշտոնական անունը «Գազան» է, հայտնում է ՌԻԱ Նովոստին:
Բանակցություններից և ընթրիքից հետո երկու երկրների ղեկավարները զբոսանք են կատարել, որի ընթացքում մոտեցել են Թրամփի ավտոշարասյանը և Կիմ Չեն Ընը մեծ հետաքրքրասիրությամբ ուսումնասիրել է վերջինիս Կադիլակը:
Դրանից հետո Թրամփը հայտարարել է, որ ստորագրելու է գագաթաժողովի արդյունքում պատրաստված փաստաթուղթը, և երկու երկրների ղեկավարները վերադարձել են շինություն, որտեղից էլ հեռացել տարբեր ուղղություններով: