Հայաստան Քաղաքական գլխավոր 

Շավարշ Քոչարյանը նշանակվել է ԱԳ փոխնախարար. Նոր նշանակումներ՝ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ,  Շավարշ Քոչարյանը, Արմեն Պապիկյանը և Կարեն Նազարյանը նշանակվել են արտաքին գործերի նախարարի տեղակալ։ Այս մասին տեղեկանում ենք վարչապետի պաշտոնական կայքէջից:

Վարչապետի հրամանագրերով կատարվել են նաև հետևյալ նշանակումները.

Արկադի Բալյանը նշանակվել է արտակարգ իրավիճակների նախարարի տեղակալ։

Վահե Բուդումյանը նշանակվել է մշակույթի նախարարի տեղակալ։

 

Նույն շարքից