Հայաստան Քաղաքական Իրավական 

ՍԴ անդամի թեկնածուն հրաժարվեց «մոդայիկ» պատասխան տալ Միքայել Մելքումյանին

Ազգային ժողովը քննարկում է ՍԴ դատավորի ընտրության հարցը, թեկնածուն Ելիզավետա Դանիելյանն է:
Դիմելով ՍԴ անդամի թեկնածուին՝ ԱԺ փոխխոսնակ Միքայել Մելքումյանը ցանկացավ իմանալ, թե եղել են արդյո՞ք վերջինիս գործունեության ընթացքում դեպքեր, որ ինչ-որ տեղից իր վրա ճնշում գործադրեն որոշումներ կայացնելիս:

Դանիելյանը նշեց, որ դատական պրակտիկայի ընթացքում երբևէ չի առնչվել նման իրավիճակի հետ, երբ վերևից կամ ինչ-որ մարմնի կողմից ճնշում գործադրվի իր վրա: Դանիելյանի խոսքերով, այդպես է եղել և առաջին ատյանի դատարանում, և դրանից հետո:

Արձագանքելով պատասխանին՝ Մելքումյանը կոչ արեց անկեղծ լինել՝ նշելով, որ դրանից շատ բան է կախված:

«Պարոն Մելքումյան, ես չեմ պատկերացնում, որ անկեղծությունն անպայման այն պատասխանը հնչեցնելն է, որը մոդայիկ կլիներ: Ես ասում եմ, որ իմ պրակտիկայում ինձ հետ նման բան չի եղել»,-պատասխանեց Դանիելյանը:

Նույն շարքից