Ավագ դպրոցների բովանդակությունը պետք է փոխվի: Այսօր՝ հունիսի 12-ին, լրագրողների հետ զրուցի ժամանակ հայտարարեց ՀՀ ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը:
Նախարարի խոսքերով, կրկնուսույցների գործունեությունը ցույց է տալիս, որ ավագ դպրոցներն իրենց դերակատարումը չունեցան. «Մենք պետք է անենք այնպես, որ աշակերտը դրա կարիքը չունենա: Իհարկե, ավագ դպրոցի վրա մի շարք գործոններ են ազդում, մասնավորապես՝ միջին մասնագիտական ուսումնական հաստատությունները և այդ ոլորտի թերի զարգացած լինելը, ծրագրերի բովանդակության բացակայությունը, մեթոդների թերի լինելը, հստակ հոսքերի բացակայությունը և այլն»:
Հարությունյանը համաձայն է ծնողների և աշակերտների հետ, որ երբեմն 12-րդ դասարանում անելիք չի լինում: