Հասարակություն 

Արայիկ Հարությունյանը շարունակում է պնդել, որ Տեր Մեսրոպը հանրակրթությանն ամենամեծ վնասը հասցրած անձանցից է

Այսօր՝ հունիսի 12-ին, լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով Արարատյան բակալավրիատի թեմային, ՀՀ ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը կրկնեց իր այն տեսակետը, որ Տեր Մեսրոպը հանրակրթությանն ամենամեծ վնասը հասցրած անձանցից է և Արարատյան բակալավրիատի աուդիտով չէ, որ ինքը պետք է այդ կարծիքը հայտնի:

Նախարարը նաև նշեց, որ Արարատյան բակալավրիատի ֆինանսական աուդիտի արդյունքները՝ մեկ տարվա մասով, արդեն հայտնի են և առաջիկայում կհրապարակվեն:

Նույն շարքից