Այսօր՝ հունիսի 12-ին, հասարակական-քաղաքական գործիչ, ՀՀ վարչապետ (2000-2007), ՀՀԿ նախագահ Անդրանիկ Մարգարյանի ծննդյան օրվա կապակցությամբ կուսակիցները Կոմիտասի անվան Պանթեոնում հարգանքի տուրք մատուցեցին նրա հիշատակին: Ներկաների թվում էին Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը՝ Անդրանիկ Մարգարյանի որդին, Հայաստանի Հանրապետական կուսակցության մի շարք անդամներ, կուսակցության նախագահ, ՀՀ 3-րդ նախագահ ու նախկին վարչապետ Սերժ Սարգսյանը, Պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանը:
Ծաղկադրման արարողությունից ու հիշատակի խոսք-ելույթներից առաջ տեղի ունեցավ հոգեհանգստի կարգ՝ ի հիշատակ Անդրանիկ Մարգարյանի:
Հիշեցնենք, որ Անդրանիկ Մարգարյանը 1995-1999թթ. ընտրվել էր ԱԺ առաջին գումարման պատգամավոր՝ ղեկավարելով «Միասնություն» խմբակցությունը: 2000թ. նշանակվել է ՀՀ վարչապետ՝ Հայաստանի Հանրապետական կուսակցության հետ ստանձնելով կառավարության գործունեության համար պատասխանատվությունը:
Ա.Մարգարյանը, որպես ՀՀ վարչապետ, շարունակել է պաշտոնավարել նաև 2003թ:
2005թ. դեկտեմբերի 17-ին (ՀՀԿ 9-րդ համագումար) ընտրվել է ՀՀԿ նախագահ:
