Այսօր՝ հունիսի 12-ին, լրագրողների հետ զրույցի ժամանակ ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արմեն Ռուստամյանը, անդրադառնալով երեկ կառավարության նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Արծվիկ Մինասյանի միջև տեղի ունեցած բանավեճին, նշեց, որ կուտակային կենսաթոշակային համակարգի մասին հարցի քննարկման ժամանակ վերջինս ներկայացրել է Դաշնակցության տեսակետը և դա կապ չունի իշխանության նկատմամբ վստահության հետ:
Ռուստամյանի խոսքերով, պետք է հարգանքով մոտենալ դիմացինի տեսակետին, և եթե մեծամասնությունը կողմ է որևէ հարցին, իրավունք չկա հակառակ կարծիքն ունեցողին ստիպել կողմ քվեարկել միայն այն բանի համար, որ մեծամասնությունն այդպես է ուզում:
Ինչ վերաբերում է «ով մեզ հետ չէ, մեր դեմ է» սկզբունքին, Ռուստամյանն ասաց, որ այն հիշեցնում է ստալինյան ժամանակները: