Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ համատեղ ստորագրած փաստաթղթում իր հավատարմությունն է հայտնել Կորեական թերակղզու ամբողջական դենուկլեարիզացիային, հայտնում է Sky News-ը:
Փաստաթղթում ԱՄՆ-ը խոստանում է անվտանգության երաշխիքներ տալ Հյուսիային Կորեային՝ դրա դիմաց ստանալով միջուկային զենքից հրաժարվելու պարտականություն: Փաստաթղթում կողմերը նշում են նաև, որ ձգտում են երկու երկրների միջև նոր հարաբերություններ հաստատել:
Բացի դրանից, կողմերը պայմանավորվել են հնարավորինս շուտ հանդիպում անցկացնել ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյի և Հյուսիսային Կորեայի կողմից համապատասխան պաշտոնյայի մակարդակով:
Կիմ Չեն Ընը և Դոնալդ Թրամփը պարտավորություն են ստանձնել արագ և ազնիվ կերպով կատարել գագաթաժողովում ձեռք բերված պայմանավորվածությունները: