Արդեն առաջիկա օրերին վրացական կառավարությունում կարող են լրջագույն փոփոխություններ տեղի ունենալ, մասնավորապես իր պաշտոնը կարող է լքել վարչապետը, հայտնում են վրացական ԶԼՄ-ները:
Հայտնվում է, որ Գեորգի Կվիրիկաշվիլիի հետ պաշտոնից հեռանալու է նաև Արդարադատության նախարար, Էկոնոմիկայի նախարարը, Արտաքին գործերի նախարարը, Մշակույթի նախարարը:
Մինչև նոր վարչապետի նշանակումը կառավարության ղեկավարի պարտականությունները կատարելու է Ներքին գործերի նախարար, առաջին փոխվարչապետ Գեորգի Գախարիյան: