Հասարակություն 

Իսպանիայի թագավորի փեսան ազատազրկման է դատապարտվել

analitik.am

Իսպանիայի Գերագույն դատարանը 5 տարի 10 ամիս ազատազրկման է դատապարտել թագավոր Ֆիլիպի փեսային: Դատարանը վերջինիս մեղավոր է ճանաչել հարկային խարդախություններ կատարելու և հասարակական ֆոնդերից ոչ նպատակային կերպով մի քանի միլիոն եվրո ծախսելու մեջ:

Նշվում է, որ Ինյակի Ուրդանգարին կարող է խուսափել բանտում հայտնվելուց, եթե Իսպանիայի Սահմանադրական դատարանը համաներման մասին որոշում կայացնի: Սակայն, սա քիչ հավանական է, քանի որ Իսպանիայում դեռ որևէ մեկի նկատմամբ համաներում չի կիրառվել 5 տարուց ավել ազատազրկման դեպքում:

Նույն շարքից