Այսօր՝ հունիսի 12-ին, խորհրդարանում լրագրողների հետ զրույցի ժամանակ ԱԺ ԵԼՔ խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը հայտարարեց, որ իր ղեկավարած «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը մասնակցելու է արտահերթ խորհրդարանական ընտրություններին, անկախ ԵԼՔ դաշինքի որոշումից:
Նշենք, որ մամուլում չեն դադարում խոսակցություններն այն մասին, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընտրություններին գնալու է ոչ ԵԼՔ-ի կազմով:
Լրագրողների հետ զրույցում Մարուքյանը նաև հայտնեց, որ ԵԼՔ-ի ապագայի մասով քննարկումները դեռ շարունակվում են: