Հասարակություն 

Դենիս Ռոդմանի կարծիքով Կիմ Չեն Ընը նման է մեծ երեխայի

analitik.am

Ամերիկացի հայտնի բասկետբոլիստ Դենիս Ռոդմանը, ով համարվում է Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընի ընկերը, վերջինիս բնութագրում է որպես մեծ երեխայի, ով երազում է այցելել ԱՄՆ և լավ կյանք ապահովել իր ժողովրդի համար:

Նշենք, որ Դոնիս Ռոդմանը ևս գտնվում էր Սինգապուրում, որտեղ այսօր՝ հունիսի 12-ին, պատմական հանդիպում տեղի ունեցավ ԱՄՆ նախագահի և Հյուսիսային Կորեայի առաջնորդի միջև:

Նախկին մարզիկի խոսքերով, Կիմ Չեն Ընը վատ չի վերաբերում ԱՄՆ-ին, սիրում է ամերիկացիներին, ցանկանում է լինել Միացյալ Նահանգներում և ներկա լինել բասկետբոլի խաղերի:

Հավելենք, որ Կիմ Չեն Ընը բասկետբոլի մեծ երկրպագու է:

Նույն շարքից