Հասարակություն Ֆեյսբուք 

Վթար՝ Վոլգա գետում. 11 զոհերի թվում է սկանդալային հայտնի նախկին պատգամավոր Դմիտրի Խախալևը

analitik.am

Երեկ գիշեր՝  11.06.2018թ-ին՝ ժամը  22: 00-ի սահմաններում Ռուսաստանի Դաշնության Վոլգոգրադ քաղաքում տեղի է ունեցել խոշոր պատահար, որի հետևանքով ցավոք կան մարդկային զոհեր՝ 11 հոգի:

Այս մասին տեղեկանում ենք Վանիկ Նիկոյանի ՖԲ էջից: 

Վոլգա գետի վրա նավարկության կանոնների չպահպանելու հետևանքով բախվել են խոշոր բեռնատար և թեթև զբոսաշրջային նավակ։ Ըստ որոշ տեղեկությունների, դեպքը տեղի է ունեցել զբոսանավի անձնակազմի կողմից նավարկության անվտանգության կանոնները չպահպանելու հետևանքով։ Նախնական տեղեկությունների համաձայն, նավապետը, ով հանդիսանում էր նաև նավի սեփականատեր, Վոլգոգրադի մարզում սկանդալային հայտնի նախկին պատգամավոր Դմիտրի Խախալևը, նույնպես զոհվել է նավերի բախման հետևանքով։

Ինչպես հայտնի դարձավ, զբոսանավը վարձած են եղել տեղի պետավտոտեսչության պաշտոնյաներ՝ նրանցից մեկի կնոջ ծննդյան տարեդարձը նշելու համար և կան տվյալներ, որ բոլորը եղել են ոգելից խմիչքի ազդեցության տակ։

Կեսգիշերից Վոլգոգրադի կենտրոնում գտնվող նավահանգստի հարևանությամբ մարզի ճգնաժամային կառավարման հատուկ փրկարար ծառայությունների և մնացած ուժային կառույցների կողմից ստեղծվել էր համակարգող շտաբ, որը անձամբ ղեկավարել է մարզի ղեկավար Ա․ Բոչարովը։ Կից ներկայացնում եմ լուսանկարներ և տեսանյութ դեպքի վայրից։

Մեր ունեցած տեղեկությունների համաձայն, այսօր Վոլգոգրադում պետք է նշվեր Ռուսաստանի տոնը, բայց նախօրոք հայտարարված տոնակատարությունները չեղարկվել են, չնայած նրան, որ սուգ չի հայտարարվել։

Նույն շարքից