Հայաստան Քաղաքական 

Շարունակում եմ դեմ լինել. Արծվիկ Մինասյանը՝ Նիկոլ Փաշինյանի հետ բանավեճի մասին

Այսօր՝ հունիսի 12-ին, լրագրողների հետ զրույցի ժամանակ Տնտեսական զարգացումների և ներդրումների նախարար Արծվիկ Մինասյանը, անդրադառնալով հունիսի 11-ին կառավարության նիստի ժամանակ կուտակային կենսաթոշակային համակարգի հարցը քննարկելիս վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ բանավեճին, հայտարարեց, որ ինքը դեմ է եղել պարտադիրի բաղադրիչին և շարունակում է դեմ լինել, քանի որ հակառակում համոզված չէ:

Ինչ վերաբերում է գործադիրի կողմից ընդունված նախագծին, Մինասյանի խոսքերով այն ոչ թե պարտադիր կուտակայինը ներդնելու մասին է, այլ` հուլիսի 1-ից ներդրվող նախագծի մեղմացման:

Անդրադառնալով քննարկմանը՝ Մինասյանը նշեց, որ սովորական աշխատանքային մթնոլորտ է եղել:

Նույն շարքից