Հայաստան Քաղաքական Բարի օր 

Արծվիկ Մինասյանը հրաժարական չի տա

ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Արծվիկ Մինասյանի հրաժարականի մասին լուրերը չեն համապատասխանում իրականությանը:

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Արծվիկ Մինասյանի մամուլի քարտուղար Մարինե Կարապետյանը.

«Հարգելի՛ գործընկերներ,
Հայտնում եմ, որ տարածված լուրերը՝ ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Արծվիկ Մինասյանի հրաժարականի մասին, չեն համապատասխանում իրականությանը: Նախարարը շարունակում է աշխատանքը սովորական՝ ծանր աշխատանքային գրաֆիկով»:

Նույն շարքից