Հասարակություն Տնտեսություն 

Սաշիկ Սարգսյանն ու իր աներձագն ամեն ինչ արել են, որպեսզի հնարավորինս օգուտ քաղեն սեփական բիզնեսից. «Ժամանակ»

analitik.am

«Ժամանակ» թերթը գրում է. «Պետական եկամուտների կոմիտեն մեծամասշտաբ ստուգումներ է սկսել Սերժ Սարգսյանի եղբորը` Ալեքսանդր (Սաշիկ) Սարգսյանին պատկանող գազալցակայանում:

Նշենք, որ թեև Հրազդանում գտնվող գազալցակայանը պետական է, սակայն այն աշխատեցնում են Սաշիկն ու իր աներձագը:

Մեր աղբյուրների փոխանցմամբ` հարկային ստուգումների արդյունքում այստեղ աղաղակող չարաշահումներ են հայտնաբերվել՝ չկատարված և թաքցրած հարկերի տեսքով: Բացի թաքցրած հարկերից, գազալցակայանում բացահայտվել են այլ տարաբնույթ ապօրինություններ. գազալցակայանի աշխատակիցները տարիներ շարունակ տնօրինությանն են վերադարձրել քարտերին փոխանցված իրենց աշխատավարձերը:

Սաշիկն ու իր աներձագն ամեն ինչ արել են, որպեսզի հնարավորինս օգուտ քաղեն սեփական բիզնեսից: Նրանք անգամ տարածքում կատարվող ասֆալտապատումն իրականացրել են գազ լիցքավորող աշխատակիցներից հավաքած գումարներով:

Թե ինչ ընթացք կստանան Սաշիկ Սարգսյանին պատկանող բիզնեսներում ստուգումները, և պետբյուջե ինչքան գումար կվերականգնվի բացահայտված խախտումների արդյունքում` ցույց կտա ժամանակը»:

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Նույն շարքից