Հասարակություն 

Արթնացի՛ր, տանձիկ. Թրամփը ծաղրել է Ռոբերտ Դե Նիրոյին

analitik.am

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն իր հասցեին դերասան Ռոբերտ Դե Նիրոյի վիրավորանքները բացատրում է գլխին ստացած մեծ քանակությամբ հարվածներով: Նման բովանդակությամբ գրառում նախագահն արել է թվիթերյան իր էջում:

«Ռոբերտ Դե Նիրոն շատ ցածր IQ ունեցող մարդ է, ֆիլմերի նկարահանումների ժամանակ նա մեծ քանակությամբ հարվածներ է ստացել իրական բռնցքամարտիկներից: Ես անցած գիշեր տեսել եմ նրա ելույթը և վստահ եմ, որ նա շարքից դուրս է եկել: Կարծում եմ, որ նա չի հասկանում՝ տնտեսությունը հիմա ավելի լավ վիճակում է, քան եղել է երբևէ, մարդկանց աշխատանքով ապահովելը հասել է մաքսիմալ ցուցանիշի և շատ ընկերություններ կրկին մեծ գումարներ են ներդնում մեր երկրում: Արթնացի՛ր, բռնցքամարտի տանձիկ»,-գրել է Թրամփը:

Հիշեցնենք, որ օրեր առաջ հայտնի դերասանը «Թոնի» մրցանակաբաշխության ժամանակ հայհոյել էր Թրամփին հենց բեմից:

Նույն շարքից