Քաղաքական 

Մենք այլևս կախում չենք ունենալու ԱՄՆ-ից. Թուրքիայի նախագահ

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Անկարան իրավունք ունի օգտագործելու ռուսական C-400 համակարգերը և պատրաստ է դա անել, հայտնում է Hurriyet-ը:

«Մենք C-400 համակարգերն ուղղակի չենք գնելու և պահենք դրանք: Մենք օգտագործելու ենք դրանք, եթե անհրաժեշտություն լինի: Այն պաշտպանական համակարգ է»,-ասել է Էրդողանը:

Թուրքիայի նախագահի խոսքերով, Անկարան մտադիր է այլևս կախում չունենալ ԱՄՆ-ից. «Երբ մենք նրանցից երկար տարիներ պահանջում էինք պաշտպանական համակարգեր, մեզ ասում էին, որ ԱՄՆ Կոնգրեսը թույլ չի տալիս: Մենք հոգնել ենք դրանից»:

Էրդողանը նաև հավելել է, որ ռուսական կողմի առաջարկը շատ շահավետ է եղել, Մոսկվան նաև վարկավորման լավ պայմաններ է տրամադրել:

Հավելենք, որ ՆԱՏՕ-ն ոչ մեկ անգամ է զգուշացրել Թուրքիային, որ ռուսական C-400 համակարգեր գնելը կարող է վատ հետևանք ունենալ դաշնակիցների հարաբերություններում, սակայն Անկարան մտադիր է մինչև վերջ գնալ:

Նույն շարքից