Գլխավոր Տնտեսություն 

Որոշումն արդեն կայացված է՝ վարկերի տույժ-տուգանքները կզրոյացվեն. Նիկոլ Փաշինյան

analitik.am

«Մենք կառավարության նիստում արդեն վարկերի հետ կապված որոշում ենք կայացրել և այդ որոշումը վերաբերում է հետևյալին. Եթե մարդն օրինակ 1 միլիոն դրամ վարկ է վերցրել և ինչ-ինչ պատճառներով չի կարողացել վճարել, և այդ վարկը տույժ-տուգանքներով հասել է օրինակ 3 միլիոնի կամ որևէ թվի, տույժ տուգանքներն ամբողջությամբ կզրոյացվեն: Դրա արդյունքում բանկի և քաղաքացու հարաբերությունները կվերադառնան այն կետին, երբ քաղաքացին վարկ է վերցրել»,-ֆեյսբուքում քաղաքացիների հետ հարցուպատասխանի ժամանակ հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով որ բանկերի հետ պայմանավորվածություններն արդեն կան:

Փաշինյանի խոսքերով, փուլային տարբերակով սկսվելու է նաև վարկային պատմությունների մաքրման գործընթացը. «Սկզբնական շրջանում կմաքրվեն փոքր պոչ ունեցող վարկային պատմությունները, որպեսզի քաղաքացիները կարողանան նոր վարկեր ստանալ: Դրանից հետո թիվն աստիճանաբար կմեծանա: Սա այն է, ինչը ես խոստացել եմ 2018 թվականի ապրիլի 13-ին, երբ մենք քայլելով հասանք Ազատության հրապարակ:

Նույն շարքից