Այսօր «Ժողովուրդ» թերթում հոդված էր հրապարակվել, որտեղ ասվում էր , որ ապրիլի 23-ին Երևանում Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ 10 օր տևած «Իմ քայլը» նախաձեռնության բողոքի ակցիային հանկարծակի միացած ՀՀ զինված ուժերի խաղաղապահ բրիգադի մի խումբ համազգեստներով զինծառայողներին, ըստ ՊՆ-ում շրջանառվում լուրերի, օգնել է Վաղինակ Սարգսյանը:
Analitik.am-ը զրուցեց ստորաբաժանման սպաների հետ (սպաները խնդրեցին չհրապարակել իրենց անունները), ովքեր մեզ հայտնեցին, որ հրամանատար Վաղինակ Սարգսյանն իր պարտականությունները գերազանց կատարել է, նա ամեն կերպ փորձել է կանխել զինվորականների համազգեստներով ցույցին դուրս գալը: Մեզ հետ զրույցում սպաները նաև նշեցին, որ այդ տեղեկությունը բացարձակ սուտ է և որևէ աղերս չունի իրականության հետ: