Հայաստան Քաղաքականություն 

ԵԼՔ-ն ու Ծառուկյան դաշինքը հայտարարեցին ՍԴ դատավորի ընտրությանը չմասնացկելու մասին

analitik.am

«Հաշվի առնելով ՍԴ դատավորի թեկնածուի հետ հարցուպատասխանը և մի շարք այլ մտահոգություններ քաղաքացիական հասարակության մարմինների կողմից՝ ԵԼՔ-ը որոշել է չմասնակցել ՍԴ դատավորի ընտրությանը, որի արդյունքում հույս ունենք, որ դատավորը չի ընտրվի»,-Ազգային ժողովի նիստի ժամանակ հայտարարեց ԵԼՔ խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը:
Ծառուկյան դաշինքը ևս չի մասնակցելու ընտրություններին: Այս մասին հայտարարեց դաշինքի պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը:

Հիշեցնենք, որ ՍԴ դատավորի թեկնածուն Ելիզավետա Դանիելյանն է, իսկ ընտրությունը տեղի է ունենալու այսօր, ժամը 11:00-ին:

Նույն շարքից