Հասարակություն 

Ով է հիմա Բաղրամյան 26-ի փոխարեն ուղղորդում հեռուստաընկերությունները. Զուրաբյան

analitik.am

Այսօր՝ հունիսի 13-ին, խորհրդարանում Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի 2017 թվականի գործունեության մասին հարղորդման քննարկման ժամանակ ԱԺ Ծառուկյան խմբակցության պատգամավոր Արարատ Զուրաբյանը, դիմելով հանձնաժողովի նախագահ Գագիկ Բունիաթյանին, հայտարարեց, որ տարիներ շարունակ հեռուստատեսությունն ուղղորդվել է Բաղրամյան 26-ի կողմից՝ ցանկություն հայտնելով իմանալ, թե ում կողմից են ուղղորդվում հիմա հեռուստաընկերությունները:
Պատգամավորը նաև բարձրացրեց Ա1+ հեռուստաընկերության հարցը՝ փորձելով իմանալ արդյո՞ք մի օր այն կլինի եթերում:
Առաջին հարցի մասով Բունիաթյանն ասաց, եթե հարցը վերաբերում է կոնկրետ հանձնաժողովին, ապա իր գործունեության 5 տարիների ընթացքում հանձնաժողովը երբեք որևէ հեռուստառադիոընկերության գործունեությանը չի միջամտել:

Իսկ ինչ վերաբերում է Ա1+ հեռուստաընկերությանը, հանձնաժողովի նախագահն ասաց, որ վերջերս հարցազրույցներից մեկից կարդացել է, որ Ա1+-ի ղեկավարը ցանկություն չունի փոխելու իր գործունեության կարգավիճակը:

 

Նույն շարքից