Միջազգային Քաղաքականություն 

Թրամփ Կիմ Չեն Ընին «զվարճալի և խելացի» է անվանել

analitik.am

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կարծիքով, Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը «զվարճալի և խելացի» է ու լավ բանակցող: Այս մասին Թրամփը խոսել է Fox News-ի հետ զրույցի ժամանակ:

«Նա հիանալի բնավորություն ունի, զվարճալի է և խելացի»,-հայտարարել է Թրամփը:

ԱՄՆ նախագահը նշել է, որ Կիմ Չեն Ընի հետ խոսակցությունը լավ է դասավորվել հենց առաջին րոպեներից:

Հիշեցնենք, որ ընդամենը մեկ ամիս առաջ Թրամփը Կիմ Չեն Ընին «փոքրիկ հրթիռ» էր անվանում:

 

Նույն շարքից