Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն աշխատանքային այցով մեկնել է Ռուսաստան: Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով Ադրբեջանի նախագահի մամուլի ծառայությանը:
Ավելի վաղ հայտնվել էր, որ Ալիևը մեկնում է Ռուսաստան ֆուտբոլի աշխարհի առաջնության բացման արարողությանը մասնակցելու համար:
Հավելենք, որ նույն նպատակով Ռուսաստան է մեկնելու նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ով նաև հանդիպելու է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: