Հայաստան Քաղաքականություն 

Ընտրությունների ժամանակ բարեգործությունն օգտագործվում է որպես ընտրակաշառքը թաքցնելու ձև. ՀՅԴ-ական պատգամավորի պատասխանը՝ «Ծառուկյան»-ականներին

analitik.am

«Դա խնդիր է, որը պետք է լուծվի: Մենք արդեն տեսել ենք, որ ընտրությունների ժամանակ բարեգործություն ասվածը  չարաշահվում է և օգտագործվում որպես ընտրակաշառքը թաքցնելու ձև: Դրա դեմ պետք է պայքարել»,-այսօր՝ հունիսի 13-ին, խորհրդարանում հայտարարեց ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արմեն Ռուստամյանը՝ անդրադառնալով բարեգործության մասին նախագծին, որն առաջիկայում պետք է հայտնվի խորհրդարանում և որի դեմ հանդես են գալիս Ծառուկյան դաշինքի պատգամավորները:

ՀՅԴ-ական պատգամավորի խոսքերով, պետք է անել այնպես, որ բարեգործությունն իսկապես բարեգործություն լինի, որն անում ես  որևէ բան չակնկալելով:

Ռուստամյանը նշեց, որ օրենքին դեմ արտահայվողների հիմնավորումներին մանրամասնորեն ծանոթ չէ, սակայն դաշտում խնդիր կա, որը պետք է կարգավորվի:

 

Նույն շարքից