Հայաստան Քաղաքականություն 

Էդուարդ Շարմազանովը՝ Մանե Թանդիլյանի հրաժարականի մասին

analitik.am

«Արցախի և Հայոց ցեղասպանության հարցերում ընդդդիմություն-իշխանություն չկա, բոլորս Արցախի անվտանգության երաշխավորողներն ենք»,-խորհրդարանում լրագրողների հետ զրույցի ժամանակ հայտարարեց ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը՝ հավելելով, որ այդ հարցերում Հանրապետականն այսօրվա իշխանությունների կողքին կանգնած են:

Անդրադառնալով Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մանե Թանդիլյանի հրաժարականին՝ Շարմազանովն ասաց, որ վերջինս ինտելեկտուալ, բարոյական, ճիշտ գործիչ է. «Սա ասում եմ ոչ թե որպես գործընկեր, այլ որպես մի մարդ, ով արդեն 30 տարի ճանաչում է նրան: Դա իր որոշումն է, որին ես հարգանքով եմ մոտենում»:

Ինչ վերաբերում է բարեգործության մասին օրենքին, որն առաջիկայում հայտնվելու է խորհրդարանում և հարցին, թե երբևէ այն որպես լծակ օգտագործվել է արդյո՞ք Գագիկ Ծառուկյանին ճնշելու համար, ինչը պնդում են վերջինիս գլխավորած ուժի պատգամավորները, ԱԺ փոխխոսնակն ասաց, որ ՀՀԿ-ն իր գնահատականները տվել է այդ մասով, երբ իշխանություն է եղել, հիմա որևէ բան չի փոխվել:

Հիշեցնենք, որ վերոնշյալ նախագիծը պատրաստվել է Կարեն Կարապետյանի վարչապետության ժամանակ:

 

Նույն շարքից