Միջազգային Քաղաքականություն 

Ֆրանսիայի դեսպանն Իտալիայում պետք է բացատրություն տա նախագահ Մակրոնի խոսքերի համար

analitik.am

Իտալիայի կառավարությունը բացատրություն տալու է կանչել երկրում Ֆրանսիայի դեսպան Քրիստիան Մասսեին, ով պարտավոր է պարզաբանումներ ներկայացնել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի խոսքերի համար, ով Իտալիային մեղադրել էր ցինիզմի և անպատասխանատու լինելու մեջ:

Ավելի վաղ Իտալիայի իշխանությունները հրաժարվել էին ընդունել Aquarius նավը, որը Աֆրիկայից Եվրոպա էր տեղափոխել ավելի քան 600 ներգաղթյալ:

Հավելենք, որ Իտալիայի նոր իշխանությունները որոշել են խստացնել ներգաղթյալների նկատմամբ քաղաքականությունը:

 

Նույն շարքից