ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նոր նշանակումներ է կատարել.
Հայկ Այվազյանը նշանակվել է տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի ղեկավար։
Հռիփսիմե Գրիգորյանը նշանակվել է տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության զբոսաշրջության կոմիտեի նախագահ։
Իրինա Ղափլանյանը նշանակվել է բնապահպանության նախարարի առաջին տեղակալ։
Սմբատ Սաիյանը նշանակվել է աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ։
Ալեքսանդր Մխիթարյանը նշանակվել է վարչապետի արարողակարգի պատասխանատու: