Գլխավոր Հայաստան Քաղաքականություն 

Մանեն իմ քաղաքական զինակիցն է. Էդմոն Մարուքյանը՝ Մանե Թանդիլյանի հրաժարականի մասին

analitik.am

Մանե Թանդիլյանի հրաժարականը «Լուսավոր Հայաստան» կուսակցության համար անակնկալ է եղել: Այս մասին այսօր՝ հունիսի 13-ին, լրագրողների հետ զրույցի ժամանակ հայտարարեց կուսակցության առաջնորդ, ԵԼՔ խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը:

Մարուքյանը նշեց, որ դա Թանդիլյանի անձնական որոշումն է, որի հետ իրենք հաշվի են նստում, որն իրենք հարգում են. «Մանեն իմ ընկերն է, իմ քաղաքական զինակիցը: Նա անձնական որոշում է կայացրել: Դուք գիտեք, որ նա «Դեմ եմ» շարժման առաջնորդներից է եղել, և բնականաբար, պարտադիր կուտակայինի հետ կապված խնդիրները նրա համար էական նշանակություն ունեն, ինչից ելնելով էլ նա գնացել է այդ քայլին»:

Մարուքյանը միևնույն ժամանակ հիշեցրեց, որ վարչապետը դեռ չի ընտրել Թանդիլյանի հրաժարականի դիմումը, երբ դա լինի վերջինիս փոխարինողի հարցը կքննարկվի:

Ինչ վերաբերում է նրան, որ Թանդիլյանը դուրս է գալիս նաև կուսակցոթյունից, ԵԼՔ պատգամավորն ասաց, որ դա նույնպես անձնական դաշտում է. «Կուսակցությունը դիմումը դեռ չի ստացել, երբ ստանա, խորհուրդը կքննարկի: Մանե Թանդիլյանը սովորական կուսակցական չէ, նա կուսակցության փոխնախագահ է: Մեզ համար դա ցավոտ որոշում է, չենք ցանկանա, որ նա հեռանա, սակայն մենք հարգում ենք այդ որոշումը»:

Մարուքյանը հրաժարվեց մեկնաբանել հարցը, թե հնարավոր է արդյո՞ք, որ Մանե Թանդիլյանը վերադառնա իր պաշտոնին:

 

Նույն շարքից