Հասարակություն 

Ազատ արձակված Գևորգ Սաֆարյանին և մյուսներին դատարանի մոտ դիմավորեցին դհոլներով և եռագույնով

analitik.am

Ինչպես արդեն հայտնել ենք, քիչ առաջ  Վերաքննիչ քրեական դատարանի որոշմամբ ազատ արձակվեցին Ժիրայր Սեֆիլյանը և գործով անցնող բոլոր ամբաստանյալները:
Բացի Սեֆիլյանից, մյուս ամբաստանյալները, այդ թվում նաև Գևորգ Սաֆարյանը, արդեն ազատության մեջ են: Ինչ վերաբերում է Սեֆիլյանին, ապա նա ազատության մեջ կհայտնվի միայն գրավը վճարելուց հետո:
Նշենք, որ դատարանի դիմաց ազատ արձակվածներին դիմավորեցին մեծ թվով քաղաքացիներ, ովքեր վերջիններիս սպասում էին դհոլներով և եռագույնով:

Գևորգ Սաֆարյանը, դիմելով լրագրողներին, խնդրեց մի քիչ սպասել՝ նշելով, որ բոլոր հարցերին կպտասխանի ավելի ուշ:

Նույն շարքից