Միջազգային Քաղաքականություն 

Ռուսաստանի և Ադրբեջանի միջև առևտրաշրջանառությունն աճել է 34,4 տոկոսով. Պուտինը գոհ է

Այսօր՝ հունիսի 13-ին, Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը հանդիպել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ:

Հանդիպման ընթացքում Պուտինը նշել է, որ Ալիևին սպասում է Ռուսաստանում նաև օգոստոսի 30-ին, երբ ավելի մանրամասն հնարավոր կլինի քննարկել երկկողմ հարաբերություններին վերաբերող հարցերը՝ հավելելով, թե այս պահին արդեն կարելի է արձանագրել, որ երկու երկրների հարաբերությունները զարգանում են շատ հաջող կերպով:

Խոսելով տնտեսական ոլորտում համագործակցության մասին՝ Պուտինը նշել է, որ Ռուսաստանի և Ադրբեջանի միջև առևտրաշրջանառությունն անցած տարի աճել է 34,4 տոկոսով, իսկ ինչ վերաբերում է քաղաքական ոլորտին, ապա այստեղ ևս, Պուտինի խոսքերով, ամեն ինչ կայուն է, համագործակցությունը զարգանում է:

  • 96
  •  
  •  
  •  
  •  
  •  
  • 2
  •  
  •  
  •  
    98
    Shares

Related Articles