Հասարակություն 

Թող գաղութում իրենց պատիժը կրեն․ՊՊԾ գնդում սպանված ոստիկանի այրի

analitik.am

Այսօր՝ հունիսի 13-ին ՊՊԾ գնդի տարածքի գրավման ժամանակ սպանված  ոստիկան Գագիկ Մկրտչյանի այրին՝ Հասմիկ Ոսկանյանը, դեմ արտահայտվեց «Սասնա ծռերի»-ի անդամների խափանման միջոցը փոխելուն։

Նա չառարկեց, որ առողջական խնդիրներ ունեցողներն ազատության մեջ լինեն, բայց դեմ արտահայտվեց, որ մնացածների խափանման միջոցը փոխվի․ «Թող գաղութում իրենց պատիժը կրեն, մինչև դատարանի որոշումը կլինի։ Ինչքան էլ տեղը վատ լինի, իմ ամուսնու տեղից վատը չի լինի»,-ասաց նա։

Հիշեցնենք՝ ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Սեդրակ Նազարյանի նկատմամբ խափանման միջոց կալանքն այսօր փոխվեց:

Նույն շարքից