Հասարակություն 

24 ժամ ջուր չի լինի

analitik.am

Գառնի-Երևան ջրատարի վրա առաջացած վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված՝ հունիսի 14-ին ժամը 10:00-ից մինչև հունիսի 15-ը ժամը 10:00-ն կդադարեցվի մի շարք շրջանների ջրամատակարարումը:

Կդադարեցվի, մասնավորապես, հետևյալ տարածքների ջրամատակարարումը.

Նուբարաշեն վարչական շրջանի՝ ամբողջությամբ,

Էրեբունի վարչական շրջանի՝ բացառությամբ Արին-Բերդի փողոցի և 1, 2, 4 նրբանցքների, Արցախի պողոտայի և նրբանցքների, Սարի Թաղի,

Կենտրոն վարչական շրջանի` Օստրովսկու, Ծխախոտագործների, Ծատուրյան, Զավարյան փողոցների և նրբանցքների, Ալեք Մանուկյան փող. 1, 4/2, 17, Նար-Դոսի փող. 1-ից 40, Քրիստափորի փող. 1-ից 15 համարների, Խորենացու փող. 28-ից 231 համարների և 3-րդ փակուղու, Տիգրան Մեծի պող. 12-ից 80 համարների և նրբանցքի, Երևանի ոստիկանության վարչության, Ազգային անվտանգության ծառայության, Երևանի պետական համալսարանի շենքերի,

Շենգավիթ վարչական շրջանի` Արշակունյաց պողոտայի, Գ. Նժդեհի, Շահամիրյան, Ֆրունզեի, Ս. Սարգսյան, Մայիսի 9-ի, Մխչյան, Կոտովսկու, Մուսայելյան, Պատկանյան, Մադոյան, Օդեսայի, Հրազդանի, Սմբատ Զորավարի, Ղարիբջանյան, Եղբայրության, Մանթաշյան, Մանանդյան, Շևչենկոյի, Նիզամու, Մասիսի, Վերին Շենգավիթի 1-ին, 2-րդ, 10-րդ  փողոցների ու նրբանցքների, Չեխովի փող. 1-ից 21, Բագրատունյաց փող. 41-ից 80 համարների, Ներքին Շենգավիթ, Նորագավիթ և Նոր Խարբերդ այգեգործական թաղամասերի:

Շենգավիթ վարչական շրջանի մյուս հատվածներում կդադարեցվի 3-ից բարձր հարկերի, իսկ Արարատի մարզում՝ Բարձրաշեն, Դիտակ, Ջրաշեն, Նոր Խարբերդ գյուղերի և անմիջապես ջրատարից սնվող մյուս տարածքների ջրամատակարարումը:

Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:

 

Նույն շարքից