Միջազգային Քաղաքականություն 

Կիմ Չեն Ընը հայտնել է, որ պատրաստ է հանդիպել Ճապոնիայի վարչապետի հետ

analitik.am

Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը հայտարարել է, որ պատրաստ է հանդիպել Ճապոնիայի վարչապետ Սինձի Աբեի հետ, այս մասին հայտնում է ճապոնական Sankei Shimbun թերթը:

Նշվում է, որ այս մասին Կիմ Չեն Ընը հայտարարել է հունիսի 12-ին Սինգապուրում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ հանդիպման ժամանակ:

Հանդիպման ընթացքում Թրամփը Կիմ Չեն Ընին ասել է, որ Հյուսիսային Կորեայի նկատմամբ պատժամիջոցները կարող են չեղյալ համարվել միայն այն ժամանակ, երբ Կորեական թերակղզու դենուկլեարիզացիան իրականություն դառնա, իսկ եթե Փհենյանը Տոկիայից տնտեսական օգնություն է սպասում, այդ մասին պետք է խոսել Ճապոնիայի վարչապետի հետ:

Պարբերականը գրում է, որ Աբեն կարող է Փհենյան մեկնել արդեն այս ամառ:

 

Նույն շարքից