Հայաստան Քաղաքականություն 

Մանվել Գրիգորյանի տղան սպառնում է պատժել. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. ««Ժամանակ»-ի տեղեկություններով` այսօր Էջմիածնում քաղաքապետ Կարեն Գրիգորյանի հրաժարականի պահանջով կազմակերպված հանրահավաքին քաղաքապետարանի աշխատակիցներին հրահանգված է հեռախոսներով տեսանկարահանումներ կատարել: Քաղաքապետ Գրիգորյանն ուզում է հայտնաբերել իր հրահանգը չկատարած և հանրահավաքին մասնակցած «դավաճաններին»:

Մեր աղբյուրի փոխանցմամբ` նախօրեին Էջմիածնի քաղաքապետ Կարեն Գրիգորյանը զանգահարել է քաղաքի բոլոր մանկապարտեզներ ու գրադարաններ և սպառնացել, որ հանրահավաքին չմասնակցեն: «Մասնակցողները կազատվեն աշխատանքից»,- խոստացել է քաղաքապետը»:

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

  • 94
  •  
  •  
  •  
  •  
  •  
  • 2
  •  
  •  
  •  
    96
    Shares

Related Articles