Գլխավոր Քաղաքականություն 

Բա հիմնը չի հնչելո՞ւ. Ազգային ժողովի նիստը տևեց ընդամենը 3 րոպե

analitik.am

Այսօր՝ հունիսի 14-ին, խորհրդարանը ձայների 65 կողմ և 23 դեմ հարաբերակցությամբ հավանության արժանացրեց ՀՀ 2017 թվականի պետական բյուջեի կատարման մասին հաշվետվությունը: Դեմ քվեարկեց միայն Ծառուկյան դաշինքը:

Քվեարկությունից հետո ԱԺ խոսնակ Արա Բաբլոյանը հայտարարեց, որ օրակարգը սպառված է՝ հավելելով, որ մյուս հանդիպումը լինելու է հունիսի 19-ին՝ արտահերթի ժամանակ:

ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովի «Բա հիմնը չի հնչելո՞ւ» հարցը մնաց անպատասխանը, հիմնը չհնչեց:

Նույն շարքից